Ում են ազատել պաշտոնից

Ում են ազատել պաշտոնից

Tue, 31 Mar 2026 20:48:57 +0400


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին ազատել է պաշտոնից։ Այս մասին Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վ. Հարությունյանի 2026 թվականի մարտի 30-ի դիմումը` կարգադրում եմ.

2026 թվականի ապրիլի 1-ից Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար

Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Wed, 29 Apr 2026 …