Ինչպես է Հարվի Սարաջյանը որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում
Wed, 11 Nov 2026 21:25:32 +0400

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատմել է, թե ինչպես է ընթացել Հարվի Սարաջյանին Հայաստանի ազգային հավաքական հրավիրելու գործընթացը։
Մելիքյանի խոսքով՝ ինքն անձամբ խնդրել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին հանդիպել Սարաջյանի հետ։ Մովսիսյանը հանդիպել է ֆուտբոլիստի ընտանիքի անդամների հետ, ինչից հետո Մելիքյանն ու Սարաջյանը զրուցել են նաև տեսազանգով։
«Շատ ենք հավանում նրա խաղը և ուզում ենք տեսնել ազգային հավաքականում։ Ես անձամբ խնդրել էի Յուրա Մովսիսյանին, որ հանդիպեր նրա հետ։ Յուրան գնացել, հանդիպել է նրա ընտանիքի հետ և տեսազանգով խոսել ենք։ Ուրախ եմ, որ նա տրամադրված է, հայրենասեր է և ուզում է մեզ օգնել։ Գարնանը նրան կտեսնենք հավաքականում»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր