Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու. ՔԿ

Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու. ՔԿ

Fri, 03 Apr 2026 20:06:53 +0400


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, այն է՝ խուզարկության կատարման կարգի խախտման, այսինքն՝ այլ անձանց, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչներին առանց անհրաժեշտության խուզարկության վայր մուտք գործել թույլատրելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտման, այն է՝ զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկման, համազգեստ կրելու կանոնների խախտման առթիվ Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:

Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին:

ՔԿ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարիք է լինելու նոր՝ Իրան – արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու

Կարիք է լինելու նոր՝ Իրան – արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու Wed, 01 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով