Հինգշաբթի , 9 Ապրիլի 2026

Աշխարհահռչակ երաժշտի տունը կհանվի վաճառքի

Աշխարհահռչակ երաժշտի տունը կհանվի վաճառքի

Thu, 09 Apr 2026 02:00:47 +0400


Անգլիացի աշխարհահռչակ երաժիշտ Օզի Օսբորնի այրին՝ Շերոն Օսբորնը վաճառքի է հանել իրենց՝ Լոս-Անջելեսում գտնվող առանձնատունը։ Այն արժի 17 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Առանձնատունը գնվել էց 2015 թվականին՝ 11,85 միլիոն դոլարով։

22 թվականի հուլիսին ամուսինները ցանկացել էին վաճառել այն 18 միլիոն դոլարով, սակայն հետո գինն էժանացրել էին մինչեւ 17,5 միլիոն դոլար։ Սակայն հետո մտքափոխվել էին եւ տունը հանել վաճառվող տների ցանկից։ Առանձնատունը կառուցվել է 1920-ական թվականներին, Լոս-Անջելեսի կենտրոնից ոչ հեռու՝ Հենքոկ-Պարկում։ Տան ընդհանուր մակերեսը մոտ 948 քառակուսի մետր է։ Օսբորնները նորոգել են տունը՝ պահպանելով վինտաժային ինտերյերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թոշակառուները 1 միլիոն դոլարից ավելի են շահել վիճակախաղով

Թոշակառուները 1 միլիոն դոլարից ավելի են շահել վիճակախաղով Thu, 02 Apr 2026 22:30:20 +0400 Մեծ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով