Նատալի Ալեքսանյանը արցախցի տղամարդուն ներկայացրել է որպես կաթողիկոսի հայր

Նատալի Ալեքսանյանը արցախցի տղամարդուն ներկայացրել է որպես կաթողիկոսի հայր

Sat, 11 Apr 2026 22:15:05 +0400


Թուրքիայում բնակվող՝ պրոթուրքական և պրոադրբեջանական քարոզչությամբ զբաղվող նիկոլական Նատալի Ալեքսանյանը որոշել է անդրադառնալ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հորը` «մերկացնել» նրան։ Ինչ կարող է գրել վեհափառի հոր մասին թրքասեր Նատալին` որոշել է աշխարհի ամենածանր հանցանքներում մեղադրել կաթողիկոսի հորը, մեղադրել է պատերազմի ժամանակ փախչելու և կնոջը դաժանաբար կտտանքների ենթարկելու մեջ, սակայն այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ Գարեգին Բ-ի հայր է անվանել և մեկի լուսանկարները տարածել, ով ոչ մի կապ չունի Վեհափառի հետ: Ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով մի քանի օր է՝ տարածում են Ալեքսանյանի այդ գրառումը։

Տարածված լուսանկարներում արցախցի Հմայակ Գաբրիելյանն է, որը ծնվել և մեծացել է Արցախում և որևէ կապ չունի Վեհափառի հետ։ Նրա որդին՝ Սամվել Գաբրիելյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է․ «Ուզում եմ հասկանալ՝ նախ Նատալի Ալեքսանյանն ինչ գործ ունի իմ հոր և նրա լուսանկարների հետ, ինչո՞ւ է դրանք տեղադրել այլ մարդու անվան տակ, ես ուզում եմ հասկանալ, թե իմ հոր լուսանկարները ինչպես են հայտնվել այդ կնոջ մոտ։ Գրել է, որ նկարում պատկերված տղամարդը աղջիկ է ձևացել, կնոջ շորեր է հագել և փախել է պատերազմներից, սակայն իմ հայրը արցախցի է, մինչև վերջին վայրկյանը եղել է Արցախում, նրա հայրը, հորեղբայրները պատերազմի մասնակից են։ Ես գրել եմ, որ նկարում լուսանկարված տղամարդը իմ հայրն է, հորդորում եմ Նատալի Ալեքսանյանին հետաքրքրվել, թե ով է եղել իմ հայրը։ Եթե նա չհեռացնի այդ լուսանկարները, ես ստիպված կլինեմ դիմել իրավապահներին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ջովաննա Անտոնելին անճանաչելի փոխվել է․ դերասանուհու նոր լուսանկարները զարմացրել են․ (լուսանկարներ)

Ջովաննա Անտոնելին անճանաչելի փոխվել է․ դերասանուհու նոր լուսանկարները զարմացրել են․ (լուսանկարներ) Sun, 05 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով