Չորեքշաբթի , 15 Ապրիլի 2026

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում

Օրբանին սատարելն ավարտվեց պարտությամբ․ ի՞նչ կլինի Փաշինյանի դեպքում

Tue, 14 Apr 2026 14:15:46 +0400


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ տխրել է Հունգարիայում կայացած ընտրությունների արդյունքներից, որտեղ գործող վարչապետ Վիկտոր Օրբանը պարտություն կրեց։

Այս մասին հայտնել է Politico-ն։

«Մենք չգնացինք, որովհետև սպասում էինք, որ Օրբանը հեշտությամբ կհաղթի։ Մենք գնացինք, որովհետև դա ճիշտ քայլ էր՝ աջակցելու մեկին, ով երկար ժամանակ մեզ հետ է եղել», – ասել է Վենսը։

Նա ընդունել է, որ իր թիմը գիտեր, որ հունգարացի առաջնորդը մեծ հավանականություն ունի պարտվելու։

Հիշեցնենք, ընտրությունների նախաշեմին Վենսն այցելել էր Հունգարիա և աջակցություն հայտնել Օրբանին։

Ի դեպ, Հայաստան կատարած այցի ժամանակ էլ ԱՄՆ փոխնախագահն անթաքույց սատարել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն ԱԺ առաջիկա ընտրություններում։

Պետք է հուսալ, որ Փաշինյանի դեպքում էլ կգործի Վենսի հունգարական «սցենարը»։

Ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին Tue, 14 Apr 2026 11:38:46 +0400 Հարութ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով