Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Կհրաժարվե՞ն դոլարից

Կհրաժարվե՞ն դոլարից

Tue, 21 Apr 2026 22:30:02 +0400


Արաբական Միացյալ Էմիրությունները Միացյալ Նահանգների հետ սկսել են բանակցություններ՝ Մերձավոր Արեւելյան հակամարտության ներկայիս փուլում աջակցություն ստանալու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հոդվածի, Էմիրաթների ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում հայտնել են ամերիկացի պաշտոնյաներին, որ դոլարի պակասորդի առաջանալու դեպքում իրենք կարող են օգտագործել չինական յուանը կամ այլ արժույթ՝ նավթի վաճառքի եւ այլ գործարքների համար։

Ըստ մասնագետների, եթե ԱՄԷ-ն դոլարից անցնի այլ արժույթի իր գործարքների կնքման համար, ապա կարող է ամերիկյան դոլարի համար լուրջ խնդիրներ ստեղծվեն ու հարցականի տակ դնեն նրա՝ որպես համաշխարհային առաջատար արժույթի կարգավիճակը։ Էմիրաթական դիրհամը կապված է դոլարին եւ ապահովված է մոտ 270 միլիարդ դոլարի ռեզերվով,- նշված է հոդվածում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

8.6 միլիարդ դոլարի զենքի վաճառքի գործարք են հաստատել

8.6 միլիարդ դոլարի զենքի վաճառքի գործարք են հաստատել Sat, 02 May 2026 20:30:06 +0400 Միացյալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով