Լարսը կրկին փակ է․ մանրամասներ

Լարսը կրկին փակ է․ մանրամասներ

Thu, 23 Apr 2026 11:00:31 +0400


Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը, Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ, փակվել է մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածը ժամանակավորապես փակ է կցորդիչներով և կիսակցորդիչներով տրանսպորտային միջոցների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ պատճառը տեղացած առատ ձյունն է։

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը ներկայում գործող միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանով)։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը

Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը Sun, 03 May 2026 18:16:39 +0400 Եվրոպական քաղաքական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով