Ես ինձ նվաստացած եմ զգում․ Աննա Հակոբյան
Mon, 27 Apr 2026 14:49:23 +0400

Աննա Հակոբյանը հայտարարել է, որ իրեն վիրավորված և նվաստացած է զգում այնպիսի ձևակերպումներից, երբ իրեն անվանում են Նոր Հայաստանի Սաշիկ:
Լրագրողներից մեկն է ասուլիսի ընթացքում նրան փոխանցել, որ հանրության շրջանում նման կարծիք կա, ըստ որի՝ նախկինում գործարարները գումարներ էին փոխանցում Սաշիկին, իսկ այժմ՝ իրեն։ Աննա Հակոբյանը կտրուկ արձագանքել է այդ դիտարկմանը՝ ընդգծելով, որ նման հարցադրումը վիրավորում է իր արժանապատվությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր