Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Անընդունելի է մեր ժողովրդի կամքը կոտրելու նրա ցանկացած դրսևորում

Անընդունելի է մեր ժողովրդի կամքը կոտրելու նրա ցանկացած դրսևորում

Fri, 24 Apr 2026 13:49:13 +0400


Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում խիստ քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու ընդհանուր քաղաքական գործունեությունը։

Չալաբյանի խոսքով՝ վարչապետի կողմից հնչող ցանկացած խոսք իր համար ընդունելի չէ, քանի որ, ըստ նրա, դրանք ուղղված են ժողովրդի կամքի և ազգային դիմադրողականության թուլացմանը։ Նա նշել է, որ նման մոտեցումները վնասում են հասարակության ոգուն և պայքարի պատրաստակամությանը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ հասարակությունը պետք է գնահատի և արձագանքի այն ղեկավարին, ով, իր ձևակերպմամբ, փորձում է ազդել ժողովրդի ինքնության և դիմադրության ուժի վրա։ Չալաբյանը հավելել է, որ անհրաժեշտ է փոփոխություններ քաղաքական ղեկավարության մակարդակում։

«Անընդունելի է Նիկոլ Փաշինյանն իր էությամբ, ցանկացած խոսք, որ նրանից հնչում է անընդունելի է: Անընդունելի է մեր ժողովրդի կամքը կոտրելու նրա ցանկացած դրսևորում»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան Fri, 06 Nov 2026 23:15:43 …