Ինչու են փակում դպրոցը, որ գյուղը դատարկվի՞

Ինչու են փակում դպրոցը, որ գյուղը դատարկվի՞

Thu, 30 Apr 2026 21:19:55 +0400


«Գյուղը կդատարկեն, երևի ուզում են ադրբեջանցիներին բերեն, թե չէ ինչի՞ կփակեն դպրոցը», ասում էին բողոքի ակցիա անող գյուղացիները։

Շիրակի մարզի Մեղրաշատ բնակավայրի բնակիչներն անելանելի վիճակում են հայտնվել՝ տեղեկանալով ԿԳՄՍ նախարության որոշման մասին։ Ըստ այդ որոշման, Շիրակի մարզի սահմանամերձ Մեղրաշատ գյուղի միջնակարգ դպրոցը ևս փակվողների ցուցակում է։ Մեղրաշատցիների խոսքով՝ դպրոցի փակվելու վերջնաժամկետը այս տարվա սեպտեմբերի 1-ն է։

Մեղրաշատի դպրոցի ուսուցիչները, աշակերտները, իրենց ծնողների հետ միասին այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ այդպես արտահայտելով իրենց անհամաձայնությունը ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ։

Հիշեցնենք, որ 2026 թ․-ից «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման» ծրագրով Շիրակի մարզում փակվում է 48 դպրոց, որոնցից մեկը՝ Գյումրիում, իսկ մնացած 47-ը՝ սահմանամերձ և լեռնային գյուղերում։

Մեղրաշատցիները նշում են, որ իրենց դպրոցը բավականին բարվոք վիճակում է՝ վերանորոգված է, աշակերտներ ունի, կրթություն ապահովելու համար բոլոր պայմանները կան։ Դպրոցն ունի 52 աշակերտ․ ծնողները գոհ են թե՛ ուսուցիչներից, թե՛ կրթական որակից։ Ասում են, որ չի եղել ուսումնական տարի, որ իրենց դպրոցից առնվազն 2-3 հոգի բուհ չընդունվեն։ ԿԳՄՍՆ որոշմամբ՝ Մեղրաշատի դպրոցը միանալու է հարևան Բյուրակն գյուղին, որը 2–3 կմ հեռու է։

«Ճանապարհը վատն է․ ո՞ւմ երեխաների կյանքի հետ են խաղում։ Ես իմ երեխային չեմ ուղարկի Բյուրակն։ Ինչի՞ են ուզում փակել դպրոցը․ մեր դպրոցը շատ էլ լավն է, հետևանքներն անդառնալի են լինելու»,- ասում է ծնողներից մեկը։ Մեկ այլ ծնող էլ է վերջնագիր ներկայացնում, որ իր երեխային չի ուղարկի դպրոց։ «Թող վերանայեն իրենց որոշումը, ես իմ երեխային Բյուրակն չեմ ուղարկի։ Դասադուլ կանենք, մինչև լսեն մեզ»։

Գյուղացիների հիմնական մտահոգությունն այն է, որ եթե դպրոցը փակվի, գյուղն էլ կդատարկվի, իսկ սահմանապահ գյուղը դպրոցն է պահում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Կգանք Մակրոնի մոտ խայտառակ կանենք»

«Կգանք Մակրոնի մոտ խայտառակ կանենք» Thu, 30 Apr 2026 13:56:43 +0400 Կառավարության շենքի դիմաց անցկացված …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով