«Հրապարակ»․ Անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցի

«Հրապարակ»․ Անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցի

Sat, 02 May 2026 08:25:58 +0400


Բազմիցս գրել ենք, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի արցախցիների՝ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը, եւ վերջին ամիսներին նրանց անձնագրեր տալու հարցում քաշքշուկներ են ստեղծում, ձգձգում փաստաթղթերի տրամադրումը, ամեն ինչ անում են, որ ինչքան հնարավոր է՝ քիչ արցախցի մասնակցի ընտրություններին։

Ենթադրում են, որ ընտրություններին արցախցիները չեն քվեարկելու գործող իշխանությունների օգտին։

Անձնագրային ծառայությունները, որոնք ենթարկվում են ներքին գործերի նախարարությանը, հիմնովին լծվել են այդ գործին։

Խմբագրություն դիմած հերթական արցախցին մեզ ասաց, որ 4 ամիս առաջ է փաստաթղթերը հանձնել անձնագրային բաժին, վերջապես ՀՀ անձնագիր ստանալու օր են նշանակել, եւ այդ օրը հունիսի 10-ն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Համայնքապետն էլ իր սեփական հարցումն է անում

Համայնքապետն էլ իր սեփական հարցումն է անում Fri, 01 May 2026 20:50:01 +0400 Նորք Մարաշ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով