Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան

Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան

Sat, 02 May 2026 22:23:09 +0400


Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը` Կանդազը արդեն հինգերորդ օրն է հացադուլ է անում։ Նա կալանքը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Տեղեկացանք, որ մինչ այս պահը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից չեն այցելել նրան, ոչ էլ դատախազության ներկայացուցիչն է այցելել, որպեսզի լսի հացադուլ անողի պահանջը, ինչպես ընդունված է ՔԿՀ-ներում, բանտային բժիշկներն են միայն նրան երբեմն այցելում:

Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը վերջերս միացել է Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտարարեցին, թե նա մեղադրվում է ընտրակաշառք առաջարկելու մեջ եւ երկամսյա կալանք տվեցին: Սակայն հրապարակված գաղտնալսումների ձայնագրություններից ոչ մեկում հանցակազմ պարունակող խոսակցություն չի հնչում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պետք է ալգորիթմներ մշակենք, որ Քննչական կոմիտեին, դատախազությանը կարգի բերենք

«Հրապարակ». Պետք է ալգորիթմներ մշակենք, որ Քննչական կոմիտեին, դատախազությանը կարգի բերենք Wed, 29 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով