Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Երևանյան հարթակն օգտագործել է Եվրոպայից բողոքելու համար․ ալիևյան մառազմ

Երևանյան հարթակն օգտագործել է Եվրոպայից բողոքելու համար․ ալիևյան մառազմ

Mon, 04 May 2026 13:00:24 +0400


Երևանում ընթացող ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատեց Եվրախորհրդարանին՝ նշելով, որ ոչ բոլոր եվրոպական կառույցներն են այնքան աջակցում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, որքան՝ Եվրահանձնաժողովը։

Նա նշեց, որ նման կառույցների թվում են Եվրախորհրդարանը և ԵԽԽՎ-ն։ Նա նշեց, որ Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է 2001 թվականից, իսկ մինչև 2024 թվականի հունվարը պատվիրակության վրա որևէ սահմանափակում չի դրվել։

Ալիևը պնդել է նաև, թե Ղարաբաղում (օկուպացված Արցախում – խմբ) այսպես կոչված «հակաահաբեկչական միջոցառումների ավարտից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձևերի կիրառումից չորս ամիս անց ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ կիրառեց ադրբեջանական պատվիրակության դեմ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, կիսվել եմ տիկին Հակոբյանի տեսանյութով

Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, կիսվել եմ տիկին Հակոբյանի տեսանյութով Thu, 19 Nov …