Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

«Հրապարակ». 3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով

«Հրապարակ». 3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով

Tue, 05 May 2026 11:15:53 +0400


3 տարի առաջ՝ 2023 թվականի փետրվարի 2-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում էի արել Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների եւ ուսուցչի օգնականների թվի վերաբերյալ։ Տավուշի մարզպետարանից հայտնել էին, որ մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում են 1830 ուսուցիչ եւ 218 ուսուցչի օգնական։

Տավուշի հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների եւ ուսուցչի օգնականների թվի վերաբերյալ մարզպետ Հ․ Ղալումյանին հարց եմ ուղղել նաեւ այս տարի՝ 2026 թ․ մարտի 30-ին։ Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ մարտի 30-ի դրությամբ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում են 1582 ուսուցիչ եւ 161 ուսուցչի օգնական։ Անցած 3 տարում մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների թիվը, փաստորեն, նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ուսուցիչների տրանսպորտի փոխհատուցման հետ կապված քրեական գործ է քննվում

«Հրապարակ». Ուսուցիչների տրանսպորտի փոխհատուցման հետ կապված քրեական գործ է քննվում Sat, 02 May 2026 11:15:47 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով