Սունկի հետ կապված դատարանը թող ուսումնասիրի
Fri, 08 May 2026 12:05:47 +0400

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է երեկ լայն քննարկման առարկա դարձած հայտարարություններին՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված մեղադրանքների հետ։
Կարապետյանը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական գնահատականը պետք է տա դատարանը՝ հավելելով, որ, իր կարծիքով, հնարավոր դատական գործընթացը պետք է լինի բաց և հրապարակային։ Նա հեգնական ձևակերպումներով խոսել է թեմայի շուրջ՝ ակնարկելով, թե պետք է պարզել՝ արդյոք նման պնդումները որևէ հիմք ունեն, և եթե այո, ապա ինչ չափով։
Նա նաև կատակել է, որ երբ հետևում է վարչապետի գրառումներին սոցիալական ցանցերում, իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե որոշ արտահայտությունների հետևում կարող է ինչ-որ ազդեցություն լինել։ Կարապետյանը հավելել է, որ հույս ունի՝ խոսքը միայն «սնկի» մասին է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե Փաշինյանը Չինաստան կատարած այցի ընթացքում օգտագործել է սունկ, որը, նրա խոսքով, կարող է հալյուցինացիաներ առաջացնել։
«Սունկ կերե՞լ է, թե՞ չի կերել․ պետք է ուսումնասիրենք: Դատարանը պետք է ուսումնասիրի։ Ինձ թվում է՝ բաց դատ պետք է լինի, դատարանը ուսումնասիրի՝ սունկ կերե՞լ է, թե՞ չէ, 1 տոննա՞, թե՞ ինչքան է կերել և որ պահերին է սունկ կերած եղել»,- ասել է Նարեկ Կարապետյանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր