Մի քանի խաղ է մնացել․ Մխիթարյանն ավարտու՞մ է կարիերան

Մի քանի խաղ է մնացել․ Մխիթարյանն ավարտու՞մ է կարիերան

Sun, 10 May 2026 15:30:11 +0400


Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր հետագա կարիերայի մասին որոշումը կկայացնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին նա լրագրողներին ասել է Ա Սերիայի հերթական տուրի խաղից հետո:

«Ես հիանալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ իմ նվաճումների և ամենաբարձր մակարդակով ֆուտբոլ խաղալու համար: Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը և այս տղաների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգել են իմ ֆուտբոլային կյանքը: Մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ: Չորեքշաբթի մեծ հանդիպում ունենք, ցանկանում ենք լավ նախապատրաստվել և ևս մեկ տիտղոս նվաճել»,- ասել է Մխիթարյանը։

36-րդ տուրում «Ինտերը» խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»: Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել

Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Fri, 24 Apr 2026 20:47:23 +0400 Հայաստանի ազգային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով