Երկուշաբթի , 11 Մայիսի 2026

Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան

Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան

Mon, 11 May 2026 04:00:40 +0400


Երկխոսության և բանակցությունների մասին խոսակցությունները ո՛չ կապիտուլյացիա են, ո՛չ էլ նահանջ, այլ ծառայում են Իրանի ժողովրդի իրավունքների և երկրի շահերի պաշտպանությանը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք երբեք գլուխ չենք խոնարհի թշնամու առջև, և եթե խոսք լինի երկխոսության կամ բանակցությունների մասին, դա չի նշանակի կապիտուլյացիա կամ նահանջ», – X-ում գրել է Իրանի նախագահը։

«Ընդհակառակը, նպատակն է պաշտպանել իրանցի ազգի իրավունքները և վճռականորեն պաշտպանել ազգային շահերը», – հավելել է նա։

Իսկ Իրանի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ռեզային կարծում է, որ «ժամանակը ամերիկացիների դեմ է աշխատում։ Նրանց շահերից է բխում չգործել անխոհեմ և չխորանալ այն ճահճի մեջ, որում հայտնվել են»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նեթանյահուն պնդում է՝ Իրանի դեմ պատերազմը չի ավարտվել

Նեթանյահուն պնդում է՝ Իրանի դեմ պատերազմը չի ավարտվել Mon, 11 May 2026 05:30:13 +0400 Իսրայելի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով