Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում

Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում

Mon, 11 May 2026 21:11:29 +0400


ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ են ներմուծվել և իրացվել խոհանոցի համար նախատեսված հնարավոր վտանգավոր թեյնիկներ։

«Խոսքը վերաբերում է գերմանական հայտնի Ցվիլլինգ (Zwilling) ընկերության Enfinigy և Enfinigy Pro (1․5 լ) մոդելների սպիտակ և սև թեյնիկներին։

Պարզվել է, որ առանձին դեպքերում թեյնիկների բռնակը կարող է թուլանալ կամ ամբողջությամբ կոտրվել օգտագործման ընթացքում։ Դա կարող է հանգեցնել թեյնիկից տաք ջրի թափվելուն՝ ստեղծելով այրվածքների վտանգ օգտագործողի կամ անմիջապես շրջակայքում գտնվող անձանց, այդ թվում՝ մանկահասակ երեխաների համար։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Ցվիլլինգի հետ zwilling.com/kettle-recall հղումով և հետևել գրանցման գործընթացին՝ վնասված թեյնիկների համար փոխհատուցում ստանալու համար։

Անհրաժեշտության դեպքում բոլոր սպառողները կարող են կապ հաստատել տեսչական մարմնի հետ և վերադարձնել թեյնիկները։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ 060 68 02 42, Թեժ գիծ՝ 85 20»,- ասված է հաղորդագրությունում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պարելու ենք բոլորս իրար հետ քոչարի՝ Հանրապետության հրապարակում

«Հրապարակ»․ Պարելու ենք բոլորս իրար հետ քոչարի՝ Հանրապետության հրապարակում Tue, 12 May 2026 09:45:28 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով