Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Ովքե՞ր են գործող իշխանություններին ձայն տվողները

Ովքե՞ր են գործող իշխանություններին ձայն տվողները

Mon, 11 May 2026 23:45:16 +0400


Ովքե՞ր են գործող իշխանություններին ձայն տվողները: Թերևս կայունություն, խաղաղություն, ապահովություն երազող մարդիկ: Ազնիվ ձգտում է` բան չունեմ ասելու: Մարդիկ իրավունք ունեն վախենալ փոփոխություններից ու ցնցումներից, խաղաղ ու կանխատեսելի ապագա ուզենալ, կայուն եկամուտ և բարեկեցիկ կյանք: Դեր է խաղում նաև այն, որ փորձած թանը չեն ուզում փոխել անփորձ մածունի հետ:

Բայց այդ դիրքորոշումը միանգամայն հասկանալի եւ ընդունելի կլիներ, եթե գործող իշխանությունը լիներ այդ կայունության, ապահովության, խաղաղության, անցնցում ապագայի երաշխավորը:

Սակայն այնպես է ստացվել, որ այսօր ճիշտ հակառակն է` գործող իշխանությունը հենց անկայունության, անապահովության, ցնցումների, պատերազմների, ճգնաժամերի ու անհայտ ապագայի երաշխավորն է:

Եկեք առանց էմոցիաների քննարկենք ներկա իրավիճակն ու ՔՊ-ի` մեզ բերելիք ապագան:
ՔՊ-ի իշխանության մնալը նշանակելու է նորանոր շանտաժներ Ադրբեջանի կողմից եւ պատերազմի վախով կամ հենց պատերազմներով` նորանոր զիջումների կորզում Հայաստանից: Այսինքն, պատերազմից ու նոր տարածքներ կորցնելուց ապահովագրված չենք:

ՔՊ-ի իշխանության մնալը նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա լարում, անկայունություն, գուցե նաև պատժամիջոցներ, որոնք կարող են արտահայտվել եւ գազի գնի բարձրացմամբ, եւ Ռուսաստանից 2 միլիոն հայերի դեպորտով, եւ տնտեսական կապերի խզմամբ, իսկ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր արտադրանքի ուղիղ կեսը գնում է Ռուսաստան, Հայաստան եկող փոխանցումների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանից:

ՔՊ-ի իշխանության մնալը նշանակում է հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների նոր ալիք` նորից շրջիկ պատարագներ, եկեղեցում նոր տիրադավների ու կարգալույծների ի հայտ գալ, հոգեւորականների նոր կալանավորումներ, դատ ու դատաստան, կաթողիկոսին հեռացնելու փորձեր, եկեղեցու պառակտում, Հայաստանյան ու սփյուռքի եկեղեցիների տարանջատում: Ինչպես նաև սփյուռքի համայնքների առավել օտարում հայրենիքից…

Ի դեպ, այս բոլորի մասին ՔՊ-ն բացեիբաց ու անամոթաբար գրել է իր նախընտրսկան ծրագրում:

ՔՊ-ի մնալը նշանակում է, որ ցանկացած օր ՔՊ առաջնորդի դուրը կարող է չգալ ձեր կանգնելու կամ խոսելու ձեւը, ձեր տված հարցը, ձեր շորի գույնը… եւ դուք մի քանի րոպեում աշխատատեղից զրկվեք, ինչպես «վարչապետի հետ զգաստ չխոսող» զինվորականի հետ եղավ:

ՔՊ-ի մնալը նշանակում է այլախոհների հետապնդումներ, Բաքվում գերիների առկայություն, բիզնեսին ուղղված ոտնձգություններ, նորանոր մարդկանց ելք ու մուտքի սահմանափակումներ…

Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանի մնալը վարչապետի պաշտոնում դա նշանակելու է նորանոր ստատուսներ` գռեհիկ բառամթերքով, ամենօրյա լայվեր, հայտարարություն-ոտնձգություններ ուղղված հայոց պատմությանն ու հայկական արժեքներին…

Այնպես որ խաղաղ, կայուն և ապահով կյանքի հույս չունենաք…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադեկվատ ու իրենց երկիրը սիրող քաղաքացիներն այս հարցի պատասխանը վաղուց ունեն

Ադեկվատ ու իրենց երկիրը սիրող քաղաքացիներն այս հարցի պատասխանը վաղուց ունեն Wed, 13 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով