Հինգշաբթի , 2 Հուլիսի 2026

«Հրապարակ». ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել

«Հրապարակ». ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել

Tue, 12 May 2026 08:00:10 +0400


Արագածոտնի մարզպետարանը «Շինէքսպրտ» ՍՊԸ-ի հետ մանկապարտեզների շինարարության ընթացքի վերահսկման 5 պայմանագիր է կնքել։

Դրանք կնքվել են նույն օրը՝ մայիսի 5-ին, առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով, ընդհանուր՝ մոտ 7 մլն դրամ արժեքով։

«Շինէքսպրտ» ընկերությունը 2010-ին հիմնադրել է ճարտարապետ Սուրեն Աբովյանը, որը 2016-ից Վանաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետն է։ Պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց՝ 2017-ին, Աբովյանը դուրս է եկել «Շինէքսպրտ» ընկերության կառավարումից, ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցել է ընկերության աշխատակիցներին, սակայն ընկերությունում առանց նրա իմացության ոչինչ տեղի չի ունենում:

Այս ընկերությունը, հատկապես Փաշինյանի իշխանության օրոք, Վանաձորի քաղաքապետարանի պատվերով իրականացնում է մանկապարտեզների շինարարության հեղինակային հսկողությունը։ Այժմ ընկերությունն ընդլայնել է աշխարհագրությունը եւ հսկողության ծառայություններ է մատուցում նաեւ Արագածոտնի մարզում։

Նկատենք, որ մինչ նշված 5 խոշոր պայմանագրերի կնքումը, նախկինում մարզպետարանն այս ընկերության հետ որեւէ պայմանագիր չի կնքել։

Սուրեն Աբովյանի ֆեյսբուքյան էջից պարզ դարձան նրա քաղաքական հայացքները։ Նա ակտիվորեն կիսվում է ՔՊ-ական մարզպետ Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակումներով, այլ ՔՊ-ականների տեղադրած նյութերով։ Նաեւ ակտիվ է` տարբեր գրառումների տակ ՔՊ-ին սատարող մեկնաբանություններ է գրում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆրանսիական «ՊՍԺ»-ը պայմանագիր է կնքել 18-ամյա դարպասապահի հետ

Ֆրանսիական «ՊՍԺ»-ը պայմանագիր է կնքել 18-ամյա դարպասապահի հետ Tue, 30 Jun 2026 02:30:41 +0400 Ֆրանսիական …