Թող ցույց տան այդ փաստաթուղթը
Tue, 12 May 2026 13:41:39 +0400

Նախընտրական քարոզարշավի ընթացքում խաղաղության թեմային անդրադառնալով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է հրապարակել այն փաստաթուղթը, որով, ըստ իշխանությունների, ապահովվել է խաղաղություն։
Նրա խոսքով՝ պետք է հստակ ցույց տրվի, թե արդյոք իրականում վերջ է դրվել պատերազմական վիճակին, արդյոք սահմանները վերջնականապես որոշված են, և արդյոք խախտումների դեպքում նախատեսվում է պատասխանատվություն։
Ծառուկյանը ընդգծել է, որ առանց նման հստակեցումների խաղաղության մասին հայտարարությունները մնում են անորոշ և պետք է հիմնավորվեն փաստաթղթերով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր