Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ

«Հրապարակ»․ Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ

Wed, 13 May 2026 08:00:52 +0400


Ինչպես նախորդ, այս ընտրություններում էլ մեծ թվով մարդիկ են մասնակցել ԿԸՀ դասընթացներին, որոնց արդյունքում համապատասխան հավաստագրեր են ստանում, որպեսզի մասնակցեն ընտրական հանձնաժողովների աշխատանքներին։

Մեր տեղեկություններով, այս գործընթացն էլ ՔՊ-ի ուշադրությունից դուրս չի մնացել, որն իշխանափոխությունը կանխելու համար աննախադեպ հնարամտություններ է բացահայտում: Ըստ այդմ, ՔՊ-ն «բացահայտել» է հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին եւ երրորդ անձանց միջոցով նրանց հետ «աշխատանքներ տարել»` փորձել է համոզել, որ չմասնակցեն ընտրություններին։ Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր ուժերն ակնկալում են, որ հանձնաժողովներում իրենց անդամների միջոցով պետք է ընտրատեղամասերում վերահսկողություն հաստատեն, որպեսզի կեղծիքներ չարվեն: Հիմա փորձում են այդ վերահսկողությունը նվազեցնել: Հարց է ծագում․ եթե ընտրությունները կեղծելու ծրագիր չունեն, ինչո՞ւ են չեզոքացնում հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին: Ի դեպ, հանձնաժողովի անդամներն այդ աշխատանքի համար պետական բյուջեից վարձատրվում են: Այս տարի այդ գումարը հանձնաժողովի նախագահի համար կազմելու է 150 հազար դրամ, հանձնաժողովի անդամի համար` 75 հազար:

Մեր տեղեկություններով, փորձում են ընդդիմության քվոտավորված անդամներին ֆինանսապես շահագրգռել, որ հրաժարվեն ընտրությունների ժամանակ աշխատելուց, ընդդիմադիրները չկարողանան «փակել» ընտրատեղամասերը, եւ իշխանությունն իր սեւ գործն անի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայաստան» դաշինքը կհրաժարվի պաշտոնից

«Հայաստան» դաշինքը կհրաժարվի պաշտոնից Sat, 01 Aug 2026 13:15:16 +0400 Վաղը կմեկնարկի իներորդ գումարման Ազգային …