Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը ՀՀ-ում կանցկացվի. ով է ներկայացնելու

Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը ՀՀ-ում կանցկացվի. ով է ներկայացնելու

Thu, 14 May 2026 11:59:25 +0400


Կառավարության մայիսի 14-ի նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ նախատեսվում է Հայաստանում անցկացնել «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի 22-րդ թողարկումը։

Նախարարի խոսքով՝ նախագիծն իրականացվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունի և Եվրոպական հեռարձակողների միությունի համագործակցությամբ։ Նրա գնահատմամբ՝ մրցույթը կարևոր հնարավորություն է Հայաստանի համար՝ միջազգային հարթակում ներկայացնելու և զարգացնելու դասական արվեստի ոլորտը։

Անդրեասյանը նշել է, որ միջոցառումը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի 11 մասնակից երկրներում։ Մրցույթին մասնակցելու են Պորտուգալիան, Շվեյցարիան, Սերբիան, Բելգիան, Գերմանիան, Չեխիան, Կիպրոսը, Լեհաստանը, Լատվիան, Շվեդիան և Հայաստանը։

Հայաստանը մրցույթում կներկայացնի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան

Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Fri, 17 Apr 2026 23:51:37 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով