Մբապեի հետ հանդիպում կլինի
Sat, 16 May 2026 13:00:19 +0400

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է որքան հնարավոր է՝ շուտ հանդիպում անցկացնել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։
Այս մասին հայտնում է AS պարբերականը։ Հանդիպումը պետք է կայանա նախքան Մբապեի մեկնումը՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը մեկնարկում է հունիսի 11-ին։
Համաձայն տեղեկությունների, Մադրիդի «արքայական» ակումբի ղեկավարությունը անհանգստացած են ֆրանսիացի սպորտսմենի պահվածքով։
Պերեսին հայտնի է դարձել, որ Մբապեն մեկուսացել է թիմի մյուս անդամներից, իսկ որոշ գործողություններ՝ նրա խաղընկերների մոտ շփոթմունք է առաջացրել։
Այս ամենով հանդերձ՝ «Ռեալում» շարունակում են համարել, որ Մբապեն առանցքային խաղացող է։ Պերեսն էլ շարունակում է մնալ այն կարծիքին, որ Մբապեն «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր