Երկուշաբթի , 8 Հունիսի 2026

Միլիարդատիրոջ հետ ընթրիքի հրավիրատոսմը վաճառվել է 9 միլիոն դոլարով

Միլիարդատիրոջ հետ ընթրիքի հրավիրատոսմը վաճառվել է 9 միլիոն դոլարով

Sun, 17 May 2026 10:00:05 +0400


Մեծահարուստ ներդրող Վորեն Բաֆետի եւ հայտնի բասկետբոլիստ Ստեֆան Քարիի հետ ընթրիքի հրավիրատոմսը աճուրդում վաճառվել է 9 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Աճուրդը կայացել է eBay-ում։ Հաղթողի անունը դեռ հայտնի չէ։

Համաձայն առկա տեղեկությունների, ընթրիքը կկայանա հունիսի 24-ին, ԱՄՆ Նեբրասկա նահանգի Օմախ քաղաքում, որտեղ գտնվում է Berkshire Hathaway ընկերության կենտրոնակայանը, որի նախագահն է հանդիսանում Բաֆետը։ Հանդիպմանը կմասնակցի նաեւ Քարիի կինը՝ Այեշա Քարին։ Հաղթողն իր հերթին կարող է հրավիրել մինչեւ յոթ հյուրի։ Ստացված միջոցները կուղղվեն բարեգործությանը։

Բաֆետը, ընդ որում, ասել է, որ հրավիրատոմսի գումարը կկրկնապատկի այնքան անգամ, քանի բարեգործական կազմակերպության որ տրամադրվելու է։ Ու քանի որ տրամադրվելու են ստացված միջոցները երկու կազմակերպության, ապա նա կտրամադրի հավելյալ 18 միլիոն դոլար, որը գումարվելով հրավիրատոմսի 9 միլիոնին, կկազմի ընդհանուրը՝ 27 միլիոն դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Չպետք է զուտ կոմունալ տրամաբանության մեջ դիտարկենք ռուսական գազի հնարավոր թանկացումը

«Հրապարակ». Չպետք է զուտ կոմունալ տրամաբանության մեջ դիտարկենք ռուսական գազի հնարավոր թանկացումը Fri, 29 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով