Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Սիրիայում մինչև 5 տ․ երեխաների 5,5%-ը տառապում է սուր թերսնուցումից․ ահազանգ

Սիրիայում մինչև 5 տ․ երեխաների 5,5%-ը տառապում է սուր թերսնուցումից․ ահազանգ

Mon, 18 May 2026 16:30:15 +0400


Սիրիայում 5 տարեկանից փոքր երեխաների 5.5%-ի մոտ գրանցվել է ծանր թերսնուցում։ Այս մասին, ըստ SANA-ի, հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության ներկայացուցիչ Բահջաթ Հաջարը՝ «2026-2030 թվականների վաղ մանկության զարգացման ազգային ռազմավարության» շնորհանդեսի ժամանակ։

Նախագիծը մշակվել է սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության և Ընտանիքի և բնակչության հարցերով Սիրիայի հանձնաժողովի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ։

«Մինչև 5 տարեկան երեխաների 5.5%-ը տառապում է սուր թերսնուցումից, 17,3%-ը՝ թերաճությունից: Ընդ որում, որոշ նահանգներում բազային կրթության հասանելիություն չունի երեխաների ավելի քան 30%-ը», – ասել է Հաջարը։

Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ ռազմավարությունը արտացոլում է Սիրիայի հանձնառությունը՝ կյանքի ամենավաղ տարիներից սկսած ներդրում կատարել մարդկային զարգացման մեջ, քանի որ վաղ մանկությունից ձևավորվում են երեխայի ճանաչողական, հոգեբանական, սոցիալական և ֆիզիկական կարողությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարողը խոստովանել է մեղքը

«Հրապարակ»․ Անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարողը խոստովանել է մեղքը Sat, 05 Sep 2026 11:15:49 +0400 Վեդիում …