Վրաստանում վթարի են ենթարկվել 12-րդ դասարանի «Վերջին զանգը» նշող աշակերտներ
Tue, 19 May 2026 22:21:55 +0400

Թելավիում ավտոճանապարհային պատահար է տեղի ունեցել։ Առկա տեղեկությունների համաձայն՝ վթարի են ենթարկվել 12-րդ դասարանի աշակերտներ, որոնք նշում էին «Վերջին զանգը»։
Վիրավորները Գուրջաանիի մունիցիպալիտետի Վազիսուբանի գյուղի դպրոցի աշակերտներ են: Վնասվածքներ է ստացել նաև մեկ ծնող:
Դեպքը տեղի է ունեցել Ծինանդալի գյուղի մոտ։ Ըստ ականատեսների՝ մեծ արագությամբ ընթացող «Գոլֆ» (Golf) մակնիշի մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, սկզբում բախվել էէլեկտրական սյանը, իսկ հետո մի քանի մետր բարձրությունից գահավիժել։ Տեղում մոբիլիզացված են ոստիկանության, շտապօգնության և հրշեջ-փրկարարական խմբերը։
Նախնական տեղեկություններով՝ վիրավորները մարմնական թեթև վնասվածքներ են ստացել։ Այս մասին գրել է Aliq.ge-ն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր