Հինգշաբթի , 21 Մայիսի 2026

Նոր դեսպանի թեկնածությունը չի հաստատել

Նոր դեսպանի թեկնածությունը չի հաստատել

Thu, 21 May 2026 00:00:24 +0400


Սկանդալ է ծագել Խորվաթիայի եւ Իսրայելի միջեւ։ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը չի հաստատել Զագրեբում Իսրայելի նոր դեսպանի թեկնածությունը՝ իսրայելական իշխանությունների որդեգրած ներկայիս քաղաքական գծի պատճառով։ Նշենք, որ Միլանովիչը Գազայում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների ամենավառ քննադատներից է։

Նա հայտարարել է, որ դիվանագիտական սկզբունքներից ելնելով, նախկինում չի խոսել այդ մասին, սակայն հիմա արդեն հայտարարում է, որ Իսրայելը խախտել է ընթացակարգերը՝ դեսպան նշանակելով՝ նախքան համաձայնեցումը։ The Times of Israel-ի համաձայն, Իսրայելի ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ աշխատում են Զագրեբի իրենց գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Փաշինյանի վերընտրվելն աղետալի կլինի համայն հայության համար

«Հրապարակ». Փաշինյանի վերընտրվելն աղետալի կլինի համայն հայության համար Tue, 19 May 2026 13:15:50 +0400 «Հրապարակի» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով