«Հրապարակ»․ Պատճառը ընդդիմության ռեյտինգի աճն է

«Հրապարակ»․ Պատճառը ընդդիմության ռեյտինգի աճն է

Thu, 21 May 2026 08:20:43 +0400


Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերի անհավասարակշիռ պահվածքի պատճառը, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, ընդդիմության նկատմամբ հանրային դրական վերաբերմունքի աճն է, հատկապես՝ գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» ռեյտինգի աճը։

Հենց սրանով է պայմանավորված այն սեւ փիառը, որն իրականացվում է Սամվել եւ Նարեկ Կարապետյանների դեմ, այդ թվում` ռուսալեզու կայքում հրապարակված նյութերի տեսքով, որոնք հերքվել են Կարապետյանների կողմից: Խոսքն այն մասին է, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է եղել, իսկ Սամվել Կարապետյանը` ռուսական հատուկ ծառայությունների աշխատակից։

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի երկու շաբաթների ընթացքում, ասում են՝ զգում է, որ հողը ոտքերի տակից փախչում է, նրան հանգիստ չի տալիս իր մրցակիցներին ընտրապայքարից դուրս թողնելու միտքը, եւ նման հրապարակումներով եւ ընտրակաշառքի սարքովի մեղադրանքներով փորձում են հիմքեր ձեւավորել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կասեցնելու համար։

Սակայն իշխող թիմում ոչ բոլորն են կորցրել սթափ մտածողությունը եւ կարծում են, որ Սամվել Կարապետյանին խաղից դուրս թողնելն իրենց չի ներվի, եւ այդ դեպքում արդեն ժողովուրդն իրոք փողոց դուրս կգա, ու անցանկալի զարգացումներ կլինեն, Արեւմուտքն էլ երես կթեքի իրենցից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվս 12 թեկնածու դուրս է գալու ցուցակից․ «Բոլորին դեմ եմ»

Եվս 12 թեկնածու դուրս է գալու ցուցակից․ «Բոլորին դեմ եմ» Thu, 21 May 2026 13:00:54 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով