Զավեշտ․ Խավարասերների նորաստեղծ կուսակցությունը գերազանցում է Հնդկաստանի իշխող կուսակցությանը
Thu, 21 May 2026 19:30:15 +0400

Խավարասերների ժողովրդական կուսակցությունը, որը ստեղծվել է հնդիկ երիտասարդների կողմից և ընդամենը մի քանի օրվա ընթացքում գրեթե 14 միլիոն հետևորդ է հավաքել, հայտարարել է X սոցցանցում իր օգտահաշվի արգելափակման մասին, հաղորդում է Deccan Herald-ը։
Ըստ թերթի՝ ԽԺԿ-ն («Cockroach Janata Party») դարձել է Ինստագրամում ամենատարածված հնդկական քաղաքական կուսակցությունը, որտեղ այն հավաքել է 13.8 միլիոն հետևորդ և հինգ օրվա ընթացքում գերազանցել է իշխող Հնդկաստանի ժողովրդական կուսակցությանը։
«Ինչպես և սպասվում էր, CJP-ի հաշիվը արգելափակվել է Հնդկաստանում», – մեջբերում է թերթը կուսակցության հիմնադիր և առաջնորդ Աբհիջիտ Դիփկեի խոսքերը։
Կուսակցությունը ստեղծվել է անցյալ շաբաթ՝ ի պատասխան Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Սուրյա Կանտի հայտարարության, որը գործազուրկ երիտասարդներին համեմատել է խավարասերների հետ։
Ըստ թերթի՝ կուսակցությունը ստեղծվել է երիտասարդների համար, «ում շարունակում են անվանել ծույլ, ինտերնետի առջև անվերջ նստող և… խավարասեր»։ Նոր քաղաքական շարժումը աջակցում է Հնդկաստանի Սահմանադրությանը և մտադիր է պաշտպանել դրա արժեքները։ Թերթը հավելում է, որ քաղաքական կազմակերպությանն արդեն միացել են հայտնի քաղաքական գործիչներ և նախարարներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր