Ընդդիմադիր կուսակցության նախկին ղեկավարը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման

Ընդդիմադիր կուսակցության նախկին ղեկավարը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման

Fri, 22 May 2026 21:30:07 +0400


Թբիլիսիի քաղաքային դատարանը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության նախկին նախագահ Լեւան Խաբենշվիլուն՝ իշխանության տապալման հրապարակային կոչերի համար։ Գործը քննել է դատավոր Իրակլի Խուսկիվաձեն։ Դատավորը մեղավոր է ճանաչել ընդդիմադիր գոծչին Վրաստանի ՔՕ «Սաբոտաժի» մասին հոդվածով։ Խաբենշվիլին, հիշեցնենք, որ ձերբակալվել էր անցյալ տարվա սեպտեմբերին։

Ի սկզբանե նա մեղադրվում էր իրավապահ համակարգի աշխատակիցներին կաշառ տալու խոստման մեջ։ Մասնավորապես, նա խոստացել էր, որ այն ոստիկանները, ովքեր կհրաժարվեն իրենց ծառայողական պարտականությունները կատարել եւ իրեն կփոխանցեն տեղեկություններ, այդ թվում նաեւ գաղտնի՝ կվճարի 200 հազար դոլար։ Ավելի ուշ, դատախազությունը գործը վերաորակավորել էր իշխանության տապալման հանրային կոչերի հոդվածի հանցակազմով։ Բացի Խաբենշվիլին, ձերբակալվել էին նաեւ «Կոալիցիա՝ հանուն փոփոխությունների» կուսակցության անդամ Մուրթազ Զոդելավան, ով սկզբում մեղադրվել էր Խաբենշվիլու առգրավման ենթակա հեռախոսը թաքցնելու մեջ, որը պետք է գործում ներառվեր որպես հանցանքի ապացույց։ Նա էլ դատապարտվել է ինը ամսվա ազատազրկման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Արդեն չեն էլ թաքցնում, որ բոլոր վարույթները քաղաքական պատվերի արդյունք են

«Հրապարակ». Արդեն չեն էլ թաքցնում, որ բոլոր վարույթները քաղաքական պատվերի արդյունք են Fri, 22 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով