Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Քոլեջի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Քոլեջի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Sat, 23 May 2026 14:30:56 +0400


Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ստարոբիլսկ քաղաքում հարվածի ժամանակ քոլեջի հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, ևս 38-ը վիրավորվել է։

Այս մասին շաբաթ՝ մայիսի 23-ին, հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը։

«Այս պահի դրությամբ տուժել է 48 մարդ, որոնցից 10-ը մահացել են», – հայտարարել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Իր հերթին, ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել է, որ Լուգանսկի մանկավարժական համալսարանի քոլեջի ևս 11 ուսանողների գտնվելու վայրը դեռևս անհայտ է։

«11 ուսանողների գտնվելու վայրը մնում է անհայտ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են», – գրել է Պասեչնիկն իր MAX հարթակում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 21-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ստարոբիլսկում գտնվող Լուգանսկի մանկավարժական համալսարանի մասնաճյուղի ակադեմիական շենքի և հանրակացարանի վրա։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Կիևի հարձակումն ահաբեկչություն է որակել և հրահանգել ՊՆ-ին պատասխանել դրան։

ՌԴ ԱԳՆ-ն ևս այն ահաբեկչություն է որակել և դիմել միջազգային կառույցներին։

ՄԱԿ-ն արդեն դատապարտել է Ուկրաինայի այդ հարձակումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների

Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների Wed, 11 Nov 2026 …