Անհապաղ լքեք Կիևը․ Մոսկվան նոր ավերիչ հարված է պատրաստում
Mon, 25 May 2026 19:00:29 +0400

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «խորհուրդ է տվել» օտարերկրացիներին «հնարավորինս շուտ լքել Կիևը», իսկ Կիևի բնակիչներին «խուսափել ռազմական և վարչական ենթակառուցվածքային օբյեկտներին մոտենալուց»։
«Հաշվի առնելով, որ վերոնշյալ օբյեկտները ցրված են Կիևում, մենք զգուշացնում ենք օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներին, քաղաքը հնարավորինս շուտ լքելու անհրաժեշտության մասին, իսկ Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին զգուշացնում ենք չմոտենալ ռազմական և վարչական ենթակառուցվածքային օբյեկտներին», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Մոսկվան սպառնացել է Կիևի վրա նոր հարվածներով և զգուշացրել օտարերկրյա դիվանագիտական կորպուսին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևի վրա պատասխան հարվածները «եղել են և կշարունակվեն»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր