Չորեքշաբթի , 27 Մայիսի 2026

170 մլն եվրո վարկ են վերցնում

170 մլն եվրո վարկ են վերցնում

Wed, 27 May 2026 12:50:04 +0400


Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Համաշխարհային բանկից 170,3 մլն եվրո վարկ ներգրավելու նախագծին, որը նախատեսվում է ուղղել պետական բյուջեի համալրմանը։ Համապատասխան համաձայնագիրը հաստատվել է կառավարության նիստի ընթացքում և կուղարկվի հետագա ընթացակարգերի համար։

Վարկային ծրագրին զուգահեռ նախատեսվում է իրականացնել նաև բարեփոխումների փաթեթ, որը մշակվել է կառավարության առաջարկով՝ տնտեսության կայունացման և բարելավման նպատակով։

Այդ շրջանակում նախատեսվում է կատարել փոփոխություններ «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունում, ինչպես նաև ընդունել «Ներդրումների մասին» օրենքի նոր կարգավորումներ, որոնք պետք է լրացուցիչ իրավական երաշխիքներ ապահովեն ներդրողների համար։ Բացի այդ, կընդլայնվեն Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ ուղղված գնային չարաշահումների և հակամրցակցային գործողությունների կանխարգելմանը։

Ծրագրի մյուս ուղղությունը վերաբերում է կանաչ տնտեսության զարգացմանը։ Այս նպատակով նախատեսվում է կատարելագործել համապատասխան իրավական դաշտը և ներդնել ջերմոցային գազերի արտանետումների վերահսկման ու նվազեցման մեխանիզմներ բիզնեսի համար։

Վարկը տրամադրվելու է մոտ 3,7% տարեկան տոկոսադրույքով՝ 28 տարի մարման ժամկետով և 10 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Եվրամոլեռանդության» հայաստանյան բեմն ու ԵՄ իրական քաղաքականության հետնաբեմը

«Եվրամոլեռանդության» հայաստանյան բեմն ու ԵՄ իրական քաղաքականության հետնաբեմը Thu, 14 May 2026 23:30:53 +0400 Մի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով