Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

ՀԱՊԿ-ում անդրադարձել են Հայաստանի հետ կապված իրավիճակին

ՀԱՊԿ-ում անդրադարձել են Հայաստանի հետ կապված իրավիճակին

Thu, 28 May 2026 14:35:34 +0400


Հայաստանը շարունակում է մասնակցել ՀԱՊԿ մշտական ​​ներկայացուցիչների ամենշաբաթյա նիստերին, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Այսօրվա դրությամբ, քանի դեռ հայկական կողմը չի կայացրել իր որոշումը, այն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամ է։ Ուստի նրանք ամեն շաբաթ ներկա են մշտական ​​ներկայացուցիչների հավաքներին, մենք տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում ենք իրականացնում», – ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը «Սոյուզնի» հեռուստաալիքին։ Նա ընդգծել է, որ «ամեն ինչ ընթանում է նորմալ ռեժիմով»։

ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ 2024 թվականին Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանի տարածքով կարբամիդ և ալյուր է ուղարկվել Հայաստան

Ադրբեջանի տարածքով կարբամիդ և ալյուր է ուղարկվել Հայաստան Thu, 28 May 2026 12:30:09 +0400 Մայիսի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով