Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

Արտակարգ․ Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել

Արտակարգ․ Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել

Sun, 31 May 2026 22:36:07 +0400


Մայիսի 31-ին՝ ժամը 15։29-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մանթաշ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն, ներսում քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան սենյակներից մեկում՝ մոտ 20 քմ։ Ներսում հայտնաբերվել է բնակչի դին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։29-ին։ Այրվել է սենյակի գույքը։

Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զինծառայողի դի է հայտնաբերվել

Զինծառայողի դի է հայտնաբերվել Thu, 13 Aug 2026 12:15:24 +0400 Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ …