Փաշինյանը կհաղթի՞․Euronews-ն անդրադարձել է վերջին կասկածելի հարցմանը
Sun, 31 May 2026 22:30:19 +0400

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կարող է ապահովել խորհրդարանական զգալի մեծամասնություն:
Euronews-ի փոխանցմամբ՝ հունիսի 7-ի ընտրություններից առաջ անցկացված վերջին հարցումը ցույց է տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ապահովել քվեարկածների գրեթե 65%-ը, ինչը խոստանում է զգալի մեծամասնություն առաջիկա խորհրդարանում։
Ըստ գործակալության, մայիսի 5-ից 11-ը 1551 հարցվածների շրջանում անցկացված Breavis-ի հարցումը ցույց է տվել, որ ՔՊ-ն կապահովի հարմարավետ առավելություն մասնատված ընդդիմության նկատմամբ, որի մի մասին բացահայտորեն աջակցում է Ռուսաստանը, քանի որ կուսակցություններից ոչ մեկը չի ստացել 12%-ից ավելի ձայն։
Ըստ հրապարակման, եթե հաջորդ կիրակի օրվա քվեարկությունը հաստատի այս կանխատեսումները, հայերը Փաշինյանին կտան վճռական մանդատ՝ ամրապնդելու երկրի ռազմավարական շրջադարձը դեպի եվրոպամետ և արևմտամետ ուղղություն:
Ըստ Euronews-ի, Breavis-ի հարցումը նաև ենթադրում է Երևանի ազգային ռազմավարության վերանայում և հետագա շրջադարձ դեպի Արևմուտք՝ Ռուսաստանի հետխորհրդային ուղեծրում տասնամյակներ անցկացնելուց հետո։
Մեկ օր առաջ Ռուսաստանը հետ կանչեց իր դեսպանին Հայաստանում «խորհրդակցությունների» համար՝ Երևանի՝ ԵՄ անդամակցության ուղղությամբ իր քայլերը արագացնելու որոշումից հետո, հիշեցնում է գործակալությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր