Երկուշաբթի , 1 Հունիսի 2026

ՄԱԿ-ը սնանկացման եզրին․ երկու գերտերություն է մեղավոր

ՄԱԿ-ը սնանկացման եզրին․ երկու գերտերություն է մեղավոր

Sun, 31 May 2026 23:55:17 +0400


ՄԱԿ-ը սնանկացման եզրին է, քանի որ Չինաստանն ու ԱՄՆ-ն իրենց վճարումները չեն կատարել կազմակերպությանը: Այս մասին գրում է Wall Street Journal թերթը։

Նշվում է, որ ԱՄՆ-ն ունի 4 մլրդ դոլարի ժամկետանց վճարումներ։ Վաշինգտոնը դուրս է եկել նաև կազմակերպության տասնյակ ծրագրերից և գործակալություններից, այդ թվում՝ ԱՀԿ-ից։ Չինաստանն իր հերթին ՄԱԿ-ին պետք է 455 մլն դոլար վճարի։

Թերթն ընդգծում է, որ ՄԱԿ-ի բազային ծախսերը 42 տոկոսով կախված են ԱՄՆ-ի և Չինաստանի վճարումներից:
Ֆինանսական դժվարությունների ֆոնին կազմակերպությունը վերացրել է քարտուղարությունում երեք հազար պաշտոն և փակել գրասենյակների մի մասը։

Չինաստանը խոստանում է կատարել իր ֆինանսական պարտավորությունները։ ԱՄՆ-ում ասում են, որ ապագա ֆինանսական աջակցությունը կախված է ծախսերի կրճատումից, այդ թվում՝ աշխատատեղերի կրճատումից, բիզնես դասով ճամփորդությունների թվի նվազումից և մեքենայական թարգմանիչների օգտագործումից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ կազմակերպությունը գտնվում է «սնանկության մրցավազքի մեջ» և հայտարարել է կազմակերպության ֆինանսական փլուզման միանգամայն իրական հեռանկարի մասին: Ըստ կանխատեսումների՝ կազմակերպության միջոցները կսպառվեն օգոստոսի կեսերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆինանսների կառավարման «արվեստը»․ «ԻՆՔՈՐ»-ը նշեց 25-ամյակը

Ֆինանսների կառավարման «արվեստը»․ «ԻՆՔՈՐ»-ը նշեց 25-ամյակը Fri, 29 May 2026 11:15:16 +0400 Երևանի սրտում՝ Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով