Երկուշաբթի , 1 Հունիսի 2026

Այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել

Այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել

Mon, 01 Jun 2026 11:15:33 +0400


Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին, մի սանդղակ է տարածում, որտեղ իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունն ունի 65% ձայն։ Սենց կեղծիք Եվրոպայում տեսած չկան, սա ուղղակի տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ է։ Իսկ գիտե՞ք՝ կեղծիքը որն է. այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել կամ ասել է, որ դեռ որոշում չունի: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ կարգի զզվելի կեղծիք է. 1551 մարդուց միայն 494-ն են նշել, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին ։ Ու սա տարբեր արևմտյան լրատվամիջոցներով են տարածում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել…

Սիրելի ՀՀ քաղաքացի, անպայման գնա ընտրության հունիսի 7-ին, թույլ մի՛ տուր, որ տարբեր ուժային կենտրոններ՝ իրենց պետական շահից ելնելով, փորձեն մեր երկրի հաշվին հարցեր լուծել կամ մեր փոխարեն որոշում կայացնող լինել, որ կենտրոնն էլ դա լինի՝ Բրյուսել, Մոսկվա, Անկարա, Բաքու թե Վաշինգտոն։ Քո գնալով, քո որոշումը կայացնելով՝ բոլորին ցույց տուր, որ Հայաստանի հետ կապված հարցերը լուծվելու են ոչ թե այլ երկրների մայրաքաղաքներում, այլ հենց ՀՀ-ում։ Վստահեցնում եմ՝ քո որոշման հետ բոլորն են հաշվի նստելու։

Տաթևիկ Հայրապետյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպարտակ Ղուկասյանին կրկին տեղափոխում են կալանավայր. պաշտպանները որոշումը քաղաքական են համարում

Սպարտակ Ղուկասյանին կրկին տեղափոխում են կալանավայր. պաշտպանները որոշումը քաղաքական են համարում Wed, 27 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով