Կորուստ Սիրուշոյի կյանքում
Mon, 01 Jun 2026 14:00:04 +0400

Ըստ սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների՝ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանի եղբայրը՝ ճանաչված երգչուհի Սիրուշոյի քեռին:
Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Տավուշցին սոցցանցի իր էջում կիսվել է արխիվային լուսանկարով և կատարել հետևյալ գրառումը.
«Խորը վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Պարոն Մարգարյանը: Առիթ եմ ունեցել ծանոթանալու ու լսելու նրանից իմ մասին գեղեցիկ խոսքեր, ձեռքը սեղմել ու ճանաչել բարի մարդու: Հանգչեք խաղաղությամբ մեր Սիրուշոյի քեռի»,- նշված է հրապարակման մեջ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր