Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

ՌԴ-ի հերթական սանկցիան ՀՀ-ի դեմ․ հիմա՞ ինչ են արգելել

ՌԴ-ի հերթական սանկցիան ՀՀ-ի դեմ․ հիմա՞ ինչ են արգելել

Mon, 01 Jun 2026 21:30:57 +0400


Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակում է կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից։
«Ռոսսելխոզնադզորն արձանագրել է, որ ՌԴ արտահանվող հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների դեպքերը հաճախակիացել են։

Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ–ում արտադրվող և Հայաստանից առաքվող կորիզավոր կուլտուրաների պտուղների (կեռաս, բալ, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքները ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցելու ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն, մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմ մշակվի»,– ասված է հաղորդագրությունում», – հայտարարել է գերատեսչությունը։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից` ծաղիկների ներկրումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ-ն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները․ նոր գլխացավանք

ՌԴ-ն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները․ նոր գլխացավանք Fri, 26 Jun 2026 10:30:23 +0400 …