Որ դեպքում Ջեյ Դի Վենսը կմիանա ամերիկա-իրանական բանակցություններին
Sat, 25 Apr 2026 20:00:17 +0400

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի մասնակցի այս հանգստյան օրերին Իսլամաբադում կայանալիք ամերիկա-իրանական բանակցություններին։ Սակայն պատրաստ կլին մեկնելու Պակիստան, եթե երկկողմ խորհրդակցություններում առաջընթաց լինի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լեւիթը։ «Մենք հույս ունենք, որ առաջընթաց կգրանցվի եւ մենք հույս ունենք, որ այդ հանդիպումը դրական արդյունքներ կունենա»,- շեշտել է խոսնակ Լեւիթը։Նա հավելել է, որ նախագահ Թրամփը, փոխնախագահ Վենսն ու Պետքարտուղար Ռուբիոն այդ բանակցություններից լավ նորությունների կսպասեն Միացյալ Նահանգներում։ Փոխնախագահը, ընդ որում, կգտնվի սպասողական վիճակում, եւ եթե բանակցություններում դրական առաջընթաց լինի՝ կուղեւորվի Իսլամաբադ ասել է Սպիտան տան խոսնակը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր