Երեքշաբթի , 2 Հունիսի 2026

Շտապ օգնության տնօրենը հեռանում է

Շտապ օգնության տնօրենը հեռանում է

Tue, 02 Jun 2026 00:02:15 +0400


Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժաշխատողներ,

Այսօր ցանկանում եմ ձեզ դիմել ոչ միայն որպես ղեկավար, այլ՝ որպես մարդ, ով պատիվ է ունեցել աշխատելու ձեզ հետ՝ մի մեծ ընտանիքում, որի անունը շտապբուժօգնություն է։

Ես ավարտում եմ իմ գործունեությունը տնօրենի պաշտոնում։

Խորին շնորհակալություն եմ հայտնում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բոլոր աշխատակիցներին՝ ձեր նվիրումի, տոկունության, մասնագիտական բարձր պատասխանատվության և մարդկայնության համար։ Շտապբուժօգնության համակարգը ուժեղ է հենց ձեր շնորհիվ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ամենադժվար պահերին կանգնել են կողքիս, հավատացել մեր աշխատանքին և միասին կրել այս մեծ պատասխանատվությունը։ Միաժամանակ, իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ առողջապահության նախարարին և առողջապահության նախարարության ողջ անձնակազմին՝ առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքի համար։

Իմ խորին երախտագիտությունն ու առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ մշտական վստահության, սկզբունքային աջակցության և շտապբուժօգնության ծառայության զարգացման նկատմամբ ցուցաբերած հետևողական ուշադրության համար։ Քաղաքապետի աջակցությամբ և հստակ տեսլականի շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել բազմաթիվ կարևոր ծրագրեր ու բարեփոխումներ, որոնք նպաստեցին ծառայության տեխնիկական վերազինմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և քաղաքացիներին մատուցվող բժշկական օգնության որակի բարձրացմանը։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանին՝ ոլորտի խնդիրների նկատմամբ ցուցաբերած մշտական հոգատար վերաբերմունքի, օպերատիվ արձագանքի և արդյունավետ համագործակցության համար։ Մեր համատեղ աշխատանքի ընթացքում բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ իրականացվեցին փոխըմբռնման, գործընկերային վստահության և մեկ ընդհանուր նպատակի՝ երևանցիներին առավել հասանելի և որակյալ շտապբուժօգնություն ապահովելու գաղափարի շուրջ։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանին՝ ամենօրյա համագործակցության, մասնագիտական աջակցության և համակարգի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Մաղթում եմ բոլորիդ անվտանգ հերթապահություններ, ուժ, առողջություն, մասնագիտական նոր հաջողություններ և կայուն խաղաղություն։

Շնորհակալ եմ միասին անցած ճանապարհի, ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների և ստեղծած արժեքների համար։ Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այս բացառիկ կոլեկտիվը և աշխատել մարդկանց հետ, որոնց համար մասնագիտությունը պարզապես աշխատանք չէ, այլ առաքելություն։

Վստահ եմ, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն շարունակելու է զարգանալ, ամրապնդվել և ծառայել մեր քաղաքացիներին նույն պատասխանատվությամբ, նվիրումով և պատվով։

Հարգանքով՝
Ռ. Ա. Գրիգորյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տեղեկացված էր մոտալուտ պատերազմի մասին, օգնության չդիմեց․ ՊՆ նախկին նախարարը նամակներ է հրապարակել

Տեղեկացված էր մոտալուտ պատերազմի մասին, օգնության չդիմեց․ ՊՆ նախկին նախարարը նամակներ է հրապարակել Fri, 29 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով