Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Ինչ խուզարկություններ են եղել

Ինչ խուզարկություններ են եղել

Tue, 02 Jun 2026 13:44:42 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմադիր ուժերի նախընտրական գործունեությանը և իրավապահ մարմինների գործողություններին։

Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Հայաստան» դաշինքի մի շարք նախընտրական շտաբներում, այդ թվում՝ Աշտարակում, ինչպես նաև Աշոտ Սիմոնյանի բնակարանում։

Սաղաթելյանը հայտարարել է, որ իշխանությունները նման քայլերով փորձում են խոչընդոտել ընդդիմադիր քաղաքական ուժերի աշխատանքը և սահմանափակել նրանց նախընտրական գործունեությունը։ Նա նշել է, որ, իր գնահատմամբ, այդ գործողությունների նպատակն է ազդեցություն գործադրել դաշինքի աջակիցների, համակիրների և ընտրողների վրա։

Պատգամավորը վստահեցրել է, որ նման մեթոդներով հնարավոր չի լինելու խաթարել իրենց գործունեությունը և հասնել ցանկալի արդյունքի։

Նա նաև կոչ է արել միջազգային դիտորդներին ուշադրություն դարձնել տեղի ունեցող գործընթացներին և դրանց վերաբերյալ համապատասխան գնահատականներ հնչեցնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գրպանիցս 15 հազար դրամ գտան, դա էլ տարան

Գրպանիցս 15 հազար դրամ գտան, դա էլ տարան Wed, 26 Aug 2026 13:02:15 +0400 ԱԺ …