Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

«Հրապարակ»․ Լայքեք հլը, արա

«Հրապարակ»․ Լայքեք հլը, արա

Wed, 03 Jun 2026 08:20:35 +0400


ՊՆ զինծառայողներին, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, ՊՆ վարչական շենքի աշխատողներին sms-ով հրահանգվել է լայքել եւ տարածել Սուրեն Պապիկյանի հրապարակային հայտարարությունները, գրառումները, որոնցում նա պատասխան է պահանջում «կալուգացի օլիգարխից», թե ինչու Կարապետյանների որդիները չեն նահատակվել պատերազմում, նրանց դասալիքներ է անվանում եւ այլն։

Մեզ փոխանցեցին, որ բաժինների, վարչությունների պետերին զգուշացվել է, որ իրենց ենթականերին sms-ներ ուղարկեն, որպեսզի «հավանեն» նախարար Պապիկյանի հատկապես այդ գրառումներն ու ելույթները։ Ասում են, որ բազմաթիվ զինվորականներ, ՊՆ աշխատողներ, աշխատանքը չկորցնելու վախից, ստիպված են «հավանել» եւ տարածել։

Ի դեպ, մեզ փոխանցած ահազանգից հետո «անցանք» Պապիկյանի ֆեյսբուքյան էջով եւ պարզեցինք, որ Պապիկյանի` Սամվել Կարապետյանին վերաբերող որոշ գրառումներ նրա գրառումներին ոչ բնորոշ շատ «հավանումներ եւ տարածումներ» ունեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պապիկյանից չէին սպասում

«Հրապարակ». Պապիկյանից չէին սպասում Tue, 19 May 2026 08:15:10 +0400 Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը …