Պուտինի խոսքերն աջակցություն չեմ համարում

Պուտինի խոսքերն աջակցություն չեմ համարում

Sun, 07 Jun 2026 13:27:06 +0400


Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո ինքը և Ռոբերտ Քոչարյանը չեն պատրաստվում լքել Հայաստանը։ Լրագրողների հետ զրույցում, իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, նա նշել է, որ այդ թեմայով տարածվող խոսակցությունները իրական հիմք չունեն և դրանք, ըստ նրա, իշխանության կողմից սխալ մեկնաբանությունների արդյունք են։

Կարապետյանի խոսքով՝ ինքը և Քոչարյանը մտադիր են շարունակել գործունեությունը երկրում՝ անկախ քաղաքական զարգացումներից։

Անդրադառնալով Ռուսաստանի արտահանման հետ կապված խնդիրներին՝ նա այդ իրավիճակը համարել է անընդունելի՝ ընդգծելով, որ նման գործընթացներից տուժում են հայ գործարարները և ընդհանուր առմամբ՝ հասարակությունը։ Նրա խոսքով՝ ցանկացած քայլ, որը վնասում է հայ ժողովրդի շահերին, ինքը չի կարող ընդունել։

Կարապետյանը նաև նշել է, որ Ռուսաստանը վարում է իր պետական շահերից բխող քաղաքականություն, և այդ գործընթացները, իր գնահատմամբ, ուղղակիորեն կապ չունեն ոչ հայկական իշխանությունների, ոչ էլ քաղաքական գործիչների հետ։ Նա հավելել է, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները չի դիտարկում որպես անձնական աջակցություն։

Ընտրությունների ընթացքի և հնարավոր իշխանափոխության վերաբերյալ նա ընդգծել է, որ վերջնական որոշումը պատկանում է ժողովրդին։ Նրա խոսքով՝ քաղաքական զարգացումները կախված են հասարակության ընտրությունից, և որևէ սցենար բացառված չէ։

Կարապետյանը նաև վստահեցրել է, որ առաջիկայում հետընտրական զարգացումների ընթացքում կլինեն հանդիպումներ, իսկ ընդհանուր մթնոլորտը, իր խոսքով, ավելի հուսադրող է դարձել։ Նա ընդգծել է, որ երկրի համար կարևոր է ունենալ լեգիտիմ իշխանություն՝ առանց որի, ըստ նրա, հնարավոր չէ ապահովել զարգացման կայուն գործընթաց։

«Ինձ թվում է ռուսներն ունենց իրենց շահերը և հետևողական վարում են իրենց քաղաքականությունը, դա ոչ մի կապ չունի Փաշինյանի հետ, ոչ էլ ինձ հետ, ոչ էլ այլ քաղաքական գործչի հետ։ Պայմանավորված բան, իմ կարծիքով, չկա, բայց Ռուսաստանը հետևողական հետապնդում է իր շահերը Հայաստանում։ Դուք տեսե՞լ եք, որ Ռուսաստանն ինձ աջակցի։ Վլադիմիր Պուտինը ընդամենը հայտարարել է, որ մարդիկ կարող են իրավունք, հնարավորություն ունենալ։ Դա աջակցություն չեմ համարում»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապօրինի ձերբակալությունների ու կալանավորումների ֆոնի վրա, հիշեցնեմ․․․

Ապօրինի ձերբակալությունների ու կալանավորումների ֆոնի վրա, հիշեցնեմ․․․ Sun, 07 Jun 2026 16:23:16 +0400 Երեկվանից տեղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով