Ռ. Քոչարյանն է մեղավոր` ժամանակին չի ասել

Ռ. Քոչարյանն է մեղավոր` ժամանակին չի ասել

Sun, 07 Jun 2026 19:20:44 +0400


ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի հասցեի վրա հաշվառված անծանոթ անձի վերաբերյալ` «Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը, որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը, պարզ մոլորեցում է» վերտառությամբ:

«Արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրում՝ Իսակովի փողոց, 23/7-ում հասցեում հաշվառված հավելյալ անձի վերաբերյալ ահազանգին՝ հայտնում ենք, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև՝ «23/7 հող․ կից տնակ» հասցեները։ Մեդիա տիրույթում տարածում ստացած լուսանկարի առնչությամբ պարզաբանում ենք, որ նշված անձը հաշվառված է Իսակովի 23/7 հասցեի հարակից տարածքում գտնվող շինություններից մեկում։ Հասցեի մանրամասները ընտրողների ցուցակում չեն արտացոլվել։ Հաշվառման հիմքերը պատշաճ ուսումնասիրվել են․ հաշվառումն իրավաչափ է, որևէ խախտում չի հայտնաբերվել։

Նախնական ցուցակները հրապարակվում են քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը, որպեսզի ընտրողները բավարար ժամանակ ունենան ցուցակները ուսումնասիրելու և անճշտությունները բարձրաձայնելու համար։ Հայտնում ենք, որ Ռ․Քոչարյանի ընտանիքից նմանօրինակ որևէ մտահոգություն չի բարձրաձայնվել։

Կրկին հիշեցնում ենք, որ հաշվառման բերումով անձը ո՛չ ձեռք է բերում և ո՛չ էլ զրկվում է ընտրելու իրավունքից։ Հաշվառումը տեխնիկական միջոց է անձին այս կամ այն ընտրատեղամասի ցուցակում ընդգրկելու համար։ Հաշվառում չունեցող անձինք ևս կարող են իրացնել իրենց ընտրելու իրավունքը։
Հետևապես, որևէ հաշվառում որակել՝ որպես ընտրակեղծիքի աղբյուր, պարզ մոլորեցում է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հարուստներին ունեզրկելը, վիրավորելն իր էլեկտորատին մոտիվացնում է

«Հրապարակ»․ Հարուստներին ունեզրկելը, վիրավորելն իր էլեկտորատին մոտիվացնում է Wed, 27 May 2026 09:45:52 +0400 «Հրապարակի» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով