Վրաստանի վարչապետը ժամանակից շուտ շնորհավորել է Փաշինյանին
Mon, 08 Jun 2026 08:40:09 +0400

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը ընտրություններում ձեռք բերված հաջողության կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ ավելի ամրապնդելու Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Հատկանշական է, որ նրա շնորհավորանքը հնչեցվել է այն պայմաններում, երբ դեռ ընտրությունների արդյունքները ոչ միայն չեն ամփոփվել, այլև հաշվարկվել է դրանց ոչ էական մասը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր