Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն աճում է, անհետ կորածներ կան

Ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն աճում է, անհետ կորածներ կան

Tue, 09 Jun 2026 16:30:26 +0400


Ֆիլիպիններում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: Եվս 487 մարդ վիրավորվել է, իսկ չորսը անհետ կորած են համարվում: Bloomberg-ը հաղորդում է, որ փրկարարական աշխատանքները և վնասի գնահատումը շարունակվում են։

Քաղաքացիական պաշտպանության նախարարի օգնական Բեռնարդո Ռաֆայելիտո Ալեխանդրոյի խոսքով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ որոնողական-փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Նախնական տվյալներով՝ վնասվել է մոտ 2000 տուն, որոնցից ավելի քան 400-ը լիովին ավերվել են: Վնասվել են նաև 117 կառավարական գրասենյակներ և մոտ 20 կամուրջներ:

Հունիսի 8-ի առավոտյան Մինդանաո կղզում տեղի է ունեցել 7.8 մագնիտուդով երկրաշարժ: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ սա Ֆիլիպիններում 1976 թվականից ի վեր տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հանրությունը պարզ ասաց՝ Էդգար Ղազարյանը քիչ է ասել

Հանրությունը պարզ ասաց՝ Էդգար Ղազարյանը քիչ է ասել Sat, 15 Aug 2026 16:45:43 +0400 Էդգար …